«Թատրոն-X» հինգերորդ պետական փառատոնը կանցկացվի Հայաստանում գարնանը. մշակույթի նախարարություն

11.01.2012, 19:13
«Թատրոն-X» հինգերորդ պետական փառատոնը կանցկացվի Հայաստանում գարնանը. մշակույթի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Թատրոն-X» հինգերորդ պետական փառատոնը կանցկացվի Հայաստանում ընթացիկ տարվա մարտ-ապիրլին,  հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Փառատոնին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ թատրոնների ու թատերախմբեր:

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացումներից անմիջապես հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ ստեղծագործողների, թատերագետների, երաժշտագետների, բանասերների և այլ բնագավառների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է 2012 հունվարի 30-ը:

Միջոցառման կազմակերպիչներն են՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը և Ազգային թատերաստեղծագործական միավորումը:

Փառատոնի հիմնադիրը թատերագետ Արա Խզմալյանն է: Առաջին անգամ «Թատրոն-X»-ն անցել է Հայաստանում 2008 թվականին: -0-