Հայաստանը պատրաստ չէ խորհրդարանական 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի անցնելուն. ՀՀԿ պատգամավոր

11.01.2012, 15:57
Հայաստանը պատրաստ չէ խորհրդարանական 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի անցնելուն. ՀՀԿ պատգամավոր
Հայաստանը պատրաստ չէ խորհրդարանական 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի անցնելուն. ՀՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական համակարգը ներկայում պատրաստ չէ Ազգային ժողովի ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի անցնելուն, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Ներկայում Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից՝ 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրահամակարգով:

«Հայաստանում այս պահին առկա իրավիճակը խոչընդոտում է երկրում համամասնական 100-տոկոսանոց ընտրակարգի ներդրմանը»,- ասաց պատգամավորը:

Հիմնական պատճառներից մեկը, նրա կարծիքով, այն է, որ բնակչության միայն 15 տոկոսն է հարում այս կամ այն կուսակցությանը, մինչդեռ բնակչության մնացած մասի շահերը 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի անցնելու դեպքում ոչ ոք չի կարող ներկայացնել:

Պետրոսյանը որպես մեկ այլ պատճառ համարում է այն փաստը, որ կուսակցությունների ղեկավար մարմինները գտնվում են Երևանում, իսկ դրանք, նախևառաջ, ընդգրկում են ղեկավար մարմինների անդամների:

Դրանով իսկ, նրա խոսքով, խորհրդարան կմտնեն երևանաբնակ պատգամավորներ, ինչի արդյունքում մարզերը կմնան առանց երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների:

Պետրոսյանն ասաց նաև, որ ներկայում մեծամասնական ընտրահամակարգի առկայությունը ձեռնտու է երկրի քաղաքացիների համար, քանի որ տվյալ համակարգով ընտրված պատգամավորն անձնական պատասխանատվություն է կրում իր ընտրազանգվածի առջև:

«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր հերթին կարևորեց 100-տոկոսանոց համամասնական համակարգի անցնելը Հայաստանում:

«Մենք առաջարկում ենք 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անհապաղ անցնել, քանի որ դա կնվազեցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիներին կաշառելու ռիսկերն ու ծավալները»,- ասաց Սաֆարյանը:

Նա ավելացրեց, որ մարզերի շահերի ներկայացման խնդիր գոյություն չունի, քանի որ այդ գործող պետք է զբաղվեն մարզպետարանների ղեկավարները:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կկայանան 2012 թվականի մայիսին: -0-