Ղազախստանը շահագրգռված է խաղաղության պահպանման և Հարավային Կովկասի կայունության հարցում. դեսպան

11.01.2012, 15:43
Ղազախստանը շահագրգռված է խաղաղության պահպանման և Հարավային Կովկասի կայունության հարցում. դեսպան

Ղազախստանը շահագրգռված է խաղաղության պահպանման և Հարավային Կովկասի պետության կայուն զարգացման հարցում, հայտնեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

«Ղազախստանը միշտ կողմ է հանդես եկել հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր վիճելի հարցերի խաղաղ լուծմանը, քանի որ այն հարակից է մեր երկրին, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կովկասյան տարածաշրջանը կայուն լինի և կայուն զարգանա»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց նա:

Ըստ դեսպանի՝ Ղազախստանը միշտ կողմ է հանդես եկել Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը և այդ հարցերում չեզոք դիրք է ցուցաբերել:

«Երբ մեզ անցավ ԵԱՀԿ-ի նախագահությունը (2010թ.-ին), մենք անմիջապես այնպես նշանավորեցինք մեր դիրքերը, որ Ղազախստանը հակամարտության հարցերում չեզոք լինի և հետևի այդ չեզոքությունը: Չնայած նրան, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ կարող է էթնիկ եղբայրական ժողովուրդ լինել, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, այդ պատճառով մենք մեր հստակ կողմնորոշումները, մեր հստակ շահերն ունենք և այդ հարցերում միշտ հետևելու ենք չեզոքությանը»,- ընդգծեց Բոզժիգիտովը:

Նա նշեց նաև Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը՝ տարբեր մուսուլմանական կազմակերպություններում բարձրացրած հարցերի շրջանակներում:

«Այսօր Ղազախստանը նախագահում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում, և մեր հիմնական առաջնահերթությունը քաղաքակրթությունների երկխոսության զարգացումն է: Ղազախստանը շատ բազմազգ պետություն է, որտեղ 140 ազգություն և շուրջ 40 դավանաբանություն է բնակվում, այդ պատճառով մենք միշտ քաղաքակրթությունների երկխոսության ուղղություն ենք ունեցել»,- ավելացրեց դեսպանը: -0-