Դատարանը մերժել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը

09.01.2012, 14:59
Դատարանը մերժել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը
Դատարանը մերժել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի  նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը երկուշաբթի սկսված դատավարության ժամանակ ներկայացրել է նրա փաստաբան Մկրտիչ Վասակյանը, ով, մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալին ավելի քան չորս ամիս փակի տակ պահելու փաստն արդեն է հակասում է մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիաներին, և առաջարկել է 3 մլն դրամ (շուրջ 7800 դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակել Օհանյանին:

Փաստաբանը նաև խնդրել է դատարանին հաշվի առնել «Օհանյանի երեսուն տարվա անբասիր ծառայությունը», ինչպես նաև մեղադրյալի մոտ առկա շաքարային դիաբետը: Բացի այդ, դատապարտյալի ընտանիքը  պետությանը փոխհատուցել է վնասը:

Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

2011 թ.-ի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանությունում առանձնահատուկ խոշոր չափերի բենզինի յուրացման փաստերի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մարգար Օհանյանի և ավելի ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնյանների հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը 217,6 մլն դրամի (568 հազար դոլար) վնաս է հասցվել:

Օհանյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, նախաքննության ընթացքում արդեն վճարել է վնասի մեծ մասը՝ 198 մլն դրամը (516 հազար դոլար):-0-