Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հունվարին կթողարկի իր առաջին ձայնասկավառակը

29.12.2011, 16:06
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հունվարին կթողարկի իր առաջին ձայնասկավառակը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա 2012 թ.-ի հունվարի 25-ին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Սկավառակը ձայնագրվել է Բեռլինում և կթողարկվի Sony լեյբլով», - ասել է Սմբատյանը:

Նա նշել է, որ ձայնասկավառակում ներառված են Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու և Էդուարդ Այվազյանի ստեղծագործությունները:

Սմբատյանն ընդգծել է, որ ձայնասկավառակի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջովին ձայնագրվել է մեկ համերգից:

Գլխավոր դիրիժորը նաև նշել է, որ միայն ձայնասկավառակի շնորհանդեսից հետո պարզ կդառնա, թե բացի Հայաստանից որ երկրներում այն կտարածվի:

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.-ի նոյեմբերին, 2008 թ.-ին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ:--0--