ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը պատրաստում է Hollywood non-stop ծրագիր Երևանի ուսանողների համար

29.12.2011, 15:57
ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը պատրաստում է Hollywood non-stop ծրագիր Երևանի ուսանողների համար
ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը պատրաստում է Hollywood non-stop ծրագիր Երևանի ուսանողների համար

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ 2012 թվականի մարտին հանդես կգա  «Hollywood non-stop» համերգային ծրագրով հայկական բուհերի ուսանողների համար, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Մարտին մենք տասը համերգով հանդես կգանք մայրաքաղաքի բուհերում ամերիկյան դեսպանության հետ «Hollywood non-stop» համատեղ ծրագրի շրջանակներում»,- ասաց Սմբատյանը:

Գլխավոր դիրիժորը նշեց, որ առաջին անգամ ծրագիրը մեկնարկել է իրենց նախաձեռնությամբ երեք տարի առաջ, և կոլեկտիվը կրկին ելույթ կունենա եռամյա դադարից հետո:

Նա հայտնեց, որ նվագախմբի կատարմամբ կհնչեն մեղեդիներ ամերիկյան սիրված կինոֆիլմերից՝ «Մի անգամ Ամերիկայում», «Կարիբյան ծովահենները», «Կնքահայրը», «Նվագախմբի փորձը»:

Սմբատյանն ընդգծեց, որ համերգային ծրագրի պարտիտուրաները պատրաստվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ: Միաժամանակ, նրա խոսքով, բուհերի ցուցակում, որտեղ կանցնեն համերգները, ընդգրկվել են, մասնավորապես, Երևանի պետական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը. Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: -0-