Հայաստանի հյուսիս-արևելքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

27.12.2011, 19:50
Հայաստանի հյուսիս-արևելքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հյուսիս-արևելքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Էպիկենտրոնում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երեքշաբթի ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մոտ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունից:
 
Ըստ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալների՝ 2,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 15.11-ին՝  Արթիկից դեպի հյուսիս-արևելք 16 կմ հեռավորության վրա:

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Արթիկ քաղաքում ցնցումները զգացվել են 2,3 բալ ուժգնությամբ: -0-