ՀՀ վարչապետը շնորհավորել է իսպանացի իր գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

27.12.2011, 16:13
ՀՀ վարչապետը շնորհավորել է իսպանացի իր գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ՀՀ վարչապետը շնորհավորել է իսպանացի իր գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները», - մեջբերեցին մամուլի ծառայությունից Սարգսյանի խոսքերը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ Մարիանո Ռախոյ Բրեյի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:-0-