Հայաստանն ու Իրանը աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն

23.12.2011, 13:44

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Իրանը ուրբաթ համագործակցության համաձայնագիր կստորագրեն աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում, տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

«Այս համաձայնագիրը, որը բազմամյա ջանքերի և համատեղ աշխատանքի արդյունք է, սոցիալական ոլորտում Իրանի հետ համագործակցության լուրջ հեռանկարներ է բացում, մասնավորապես՝ աշխատանքային զբաղվածության հարցում», - ասաց փոխնախարարը աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելու համար հայկական ընկերությունների ղեկավարներին հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ուրբաթ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:-0-