Օհանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի դեսպանին հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար

23.12.2011, 10:51

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետությունում իր առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի ու Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Կոսովոյում հունական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ձեռք բերած փորձն ու հմտությունները:

Նրա խոսքերով՝ չնայած Հունաստանը կրճատում է իր խաղաղապահների թվաքանակը Կոսովոյում, այդուհանդերձ Հայաստանի ու Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը այլ ուղղություններով զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Հայ զինծառայողները 2004 թ.-ի փետրվարի 12-ից հունական գումարտակի կազմում մասնակցում ենԿոսովոյում խաղաղարար առաքելությանը: 2008 թ.-ից Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում տեղակայված հայ «կապույտ բերետավորների» թիվն ավելացվել է՝ վերածվելով  երկու դասակից բաղկացած վաշտի (70 զինծառայող):-0-