ՌԴ քաղաքացիություն ստանալու հավակնող անձինք կարող են ռուսաց լեզվի թեստավորում անցնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում

21.12.2011, 12:47
ՌԴ քաղաքացիություն ստանալու հավակնող անձինք կարող են ռուսաց լեզվի թեստավորում անցնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում
ՌԴ քաղաքացիություն ստանալու հավակնող անձինք կարող են ռուսաց լեզվի թեստավորում անցնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացություն ստանալու համար ռուսաց լեզվի թեստավորումն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդաբանական կենտրոնում, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Առաջին քննական սեսիային ներկա է եղել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (ԺԲՌՀ) որակավորման բարձրացման ֆակուլտետի թեստավորման միջազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Եկատերինա Կուլիկովան:

ԺԲՌՀ-ի ներկայացուցչի հետ միասին ռուսաց լեզվի թեստավորումն անցկացրել են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության երևանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավարի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նատալյա Երյոմենկոն և ՀՀ-ում ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդաբանական կենտրոնի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Գուրգեն Բարիկյանը, ովքեր հատուկ նախապատրաստություն են անցել լեզվադիդակտիկ թեստավորման ոլորտում:

ՌԴ քաղաքացիություն ստանալու հավակնորդներին առաջարկվեցին հինգ կետերից բաղկացած առաջադրանքներ՝ «Ընթերցանություն», «Գրավոր խոսք», «Քերականություն. բառապաշար», «Շփվելու ունակություն», «Խոսակցական ունակություն»: Թեստային քննության արդյունքում կտրամադրվեն պետական հավաստագրեր, որոնք հաստատում են ռուսերենի իմացությունն այն մակարդակում, որը բավարար է ռուսալեզու միջավայրում բանավոր և գրավոր շփվելու համար:

Ռուսերենի իմացության հավաստագրի ստացման քննությունը կազմակերպվել է որպես օտար լեզու ռուսերենի հավաստագրող թեստավորման կազմակերպման ոլորտում Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (ԺԲՌՀ, Մոսկվա, ՌԴ) և ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրին համապատասխան:

«ՌԴ քաղաքացիության մասին» 2002 թ.-ի մայիսի 31-ի դաշնային օրենքի համաձայն՝ ընդհանուր կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկը օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ռուսերենին տիրապետումն է:
 
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդաբանական կենտրոնը նախատեսում է ամեն ամիս անցկացնել նման թեստավորում: Ռուսաց լեզվի հավաստագրող թեստավորման գիտելիքների մակարդակը բարձրացնել ցանկացողների համար կենտրոնում կազմակերպվում են նախապատրասական դասընթացներ և քննությանը նախապատրաստվելու խորհրդատվություններ:

ՌԴ քաղաքացիություն ստանալուն հավակնող անձանց համար ռուսաց լեզվի թեստավորումն անցկացվում է ամեն ամիս: Տեղեկություններ կարելի է ստանալ +37310) 544890, 520360 հավելյալ 21 հեռախոսահամարներով կամ armenia@rs-gov.ru էլեկտրոնային հասցեի միջոցով:-0-