Հայ դպրոցականները հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպանների և պատվիրակների դերում

14.12.2011, 19:17
Հայ դպրոցականները հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպանների և պատվիրակների դերում

Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) մասնակից դպրոցների շուրջ 60 աշակերտներ Գլխավոր խորհրդաժողովի լիագումար նիստի և կոմիտեների աշխատանքների շրջանակներում հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպանների և պատվիրակների դերում, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դպրոցականները կքննարկեն կազմակերպության օրակարգի երկու կարևորագույն թեմաներ` «Երեխաների թրաֆիքինգ» և «Հանդուրժողականության ուսուցում` միջնակարգ կրթության բարեփոխումները»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» ծրագիրը:

Նախագիծը հնարավորություն է ընձեռում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցում ներառված Երևանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներին համակողմանի գիտելիքներ ստանալ ՄԱԿ-ի, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին, ձեռք բերել անգլերեն լեզվով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական թեմաների շուրջ բանավիճելու և բանակցելու հմտություններ, նպաստում է առաջնորդին բնորոշ մտածելակերպի ձևավորմանը: -0