«Նյուրնբերգյան դատավարություն. Պատմության դասեր» թեմայով կլոր սեղան կանցկացվի հինգշաբթի Երևանում

14.12.2011, 12:54
«Նյուրնբերգյան դատավարություն. Պատմության դասեր» թեմայով կլոր սեղան կանցկացվի հինգշաբթի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գրողների միությունում դեկտեմբերի 15-ին կանցկացվի կլոր սեղան «Նյուրնբերգյան դատավարություն. Պատմության դասեր» թեմայով, որի կազմակերպիչներն են Ռուս-հայկական «Պատմական զուգահեռներ» ակումբը, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հայկական ազգային կենտրոնը և Հայաստանում Ռոսսոտրուդնիչոստվոյի ներկայացուցչությունը:

Ինչպես ասվում է ներկայացուցչության մամուլի հաղորդագրությունում, կլոր սեղանի նպատական է ֆաշիստական հանցագործների նկատմամբ Միջազգային տրիբունալի արդյունքների ամփոփումն՝ անցած և ժամանակակից չարագործությունների, պատերազմների և ագրեսիաների տեսանկյունից:

Մոդերատորներն են՝ «Պատմական զուգահեռներ» Ռուս-հայկական ակումբի նախագահ Զինավոր Մեղրյանը և «Քաղաքակրթությունների երկխոսություն» հայկական ազգային կենտրոնի նախագահ Արամ Սարգսյանը:

Զեկույցներով հանդես կգան Հայաստանի արդարադատության փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը («Նյուրնբերգյան դատավարության իրավական ասպեկտները») և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մագդի Հասանովը («Նյուրնբերգյան դատավարության արդյունքները պատմական հետահայացի և ժամանակակից իրողությունների տեսանկյունից»):

Կլոր սեղանի շրջանակներում կցուցադրվի ֆիլմ Նյուրնբերգյան դատավարության մասին և կբացվի Հայրենական մեծ պատերազմի և Նյուրնբերգյան դատավարության պատմությանը նվիրված գրքերի և նյութերի ցուցահանդես Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանի հավաքածուներից:

Մասնակիցների թվում են՝ Ռոսստրուդնիչեստվոյի ղեկավար, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանի գլխավոր դատախազության անձի դեմ հանցագործությունների գործերի վարչության պետ Վահրամ Շահինյանը, հայտնի գրող, հրապարակախոս և ճանապարհորդ Զորի Բալայանը, ինչպես նաև ականավոր իրավաբաններ, գիտնականներ, պատմաբաններ, քաղաքագետներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական շարժումների ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: -0-