ՀՐԱՏԱՊ. Հրդեհ է բռնկվել ՀՀ էներգետիկայի նախարարության շենքում

07.12.2011, 19:04
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ է բռնկվել ՀՀ էներգետիկայի նախարարության շենքում

Հրդեհ է բռնկվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, շինության վերջին հարկից ծուխ է բարձրանում:

Դեպքի վայրում դեռևս մեկ հրշեջ մեքենա է գտնվում:

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքում է տեղակայված էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունը և գրախանութ:--0--