ՀՀ վարչապետը շնորհավորել է Նիկոյանին խոսնակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

06.12.2011, 18:14
ՀՀ վարչապետը շնորհավորել է Նիկոյանին խոսնակի պաշտոնում նշանակվելու  կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Սամվել Նիկոյանին Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում  նշանակման կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:  

Սարգսյանը նրան հաջող աշխատանք է մաղթել նոր պաշտոնում:

«Վստահ եմ, որ խորհրդարանի և կառավարության համագործակցությունը, որը երկար տարիների ընթացքում արդյունավետ է եղել, նաև նոր խոսնակի դեպքում կզարգանա»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասել է Սարգսյանը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից թեկնածու Սամվել Նիկոյանը երեքշաբթի ընտրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահ:

Երեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում Նիկոյանի թեկնածության օգտին քվեարկել է 102 պատգամավոր, Ալավերդյանի օգտին՝ 4 պատգամավոր:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-