ՀՀ ԱԺ նոր խոսնակը կընտրվի երկուշաբթի

05.12.2011, 10:29
ՀՀ ԱԺ նոր խոսնակը կընտրվի երկուշաբթի
ՀՀ ԱԺ նոր խոսնակը կընտրվի երկուշաբթի

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակի ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի՝ խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնն ամրագրված է ՀՀԿ-ին, որը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայում:

Իշխող ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կայացած կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվել է ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է խոսնակի պարտականությունները:

Փոխխոսնակի պաշտոնին առաջարկվել է խորհրդարանական խմբակցության քարտուղար և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Գագիկ Մելիքյանը, իսկ Շարմազանովը կշարունակի կատարել կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-