Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն կստեղծվի Հայաստանում

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ կառավարական կազմակերպության ստեղծման մասին:
«Այս որոշման ընդունումը պայմանավորված է երիտասարդական միջոցառումների ոլորտում խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ»,- ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը կառավարական նիստի ընթացքում:
Կենտրոնի հիմնական նպատակներն են՝ երիտասարդական պետական արդյունավետ և նպատակային ծրագրերի իրագործումն ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակներում, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի առջև կանգնած խնդիրների լուծմանը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների օժանդակությունը:
Կառավարությունը հաստատեց նաև տվյալ կազմակերպության կանոնադրությունը: -0-