Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի

01.12.2011, 16:08
Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել Մարսելում Գլխավոր հյուպատոսություն բացելու մասին:

«Այս հյուպատոսական շրջանը ներառելու է Ֆրանսիայի հարավ-արևելյան տարածքը, որտեղ ոչ միայն հայեր են բնակվում, ովքեր Ֆրանսիայի քաղաքացիներ են, այլև Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ժամանակավորապես կամ մշտական են բնակվում այդ երկրում», - ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը  կառավարության նիստի ժամանակ:-0-