Պատգամավորները հավանություն են տվել С1 և С2 կարգերի վարորդական իրավունքներ ստանալու համար ավտոդպրոցում պարտադիր ուսուցումը չեղյալ հայտարարելուն

30.11.2011, 16:53
Պատգամավորները հավանություն են տվել С1 և С2 կարգերի վարորդական իրավունքներ ստանալու համար ավտոդպրոցում պարտադիր ուսուցումը չեղյալ հայտարարելուն

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային Ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ մի շարք լրացումներ ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որոնք չեղյալ են հայտարարում С1 և С2 կարգերի վարորդական իրավունքներ ստանալու համար պարտադիր ուսուցումն ավտոդպրոցում:

С1 կարգի վարորդական իրավունքը տրամադրվում է 3,5-7,5 տոննա զանգվածով բեռնատար մեքենաներ վարելու համար, այդ թվում՝ 750 կգ զանգվածից ոչ ավելի քարշակով, իսկ С2 –ը՝ փոքր բեռնատարողության բեռնատար մեքենաներ վարելու համար:

«Այսուհետ կարելի է պարզապես դիմել Ճանապարհային ոստիկանություն, քննություն հանձնել С1 և С2 կարգի վարորդական իրավունք ստանալու համար: А1 և В1 կարգերի համար մենք արդեն նմանատիպ կարգ ներդրել ենք»,- ասաց, ներկայացնելով օրինագիծը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Բացի այդ, նրա խոսքով, նախատեսվում է երկարացնել Հայաստանում անժամկետ տրված վարորդական իրավունքի փոխարինման ժամկետը մինչև 2012 թվականի մարտի 31-ը:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում 2010 թվականի նոյեմբերի 15-ին կատարված լրացումների համաձայն` առաջարկվել է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը տրված անժամկետ վարորդական իրավունքը փոխարինել 10 տարին մեկ անգամ հաջորդ փոխարինմամբ, ինչպես նաև հատկապես վտանգավոր հիվանդությունների առկայության լրացուցիչ բուժզննում անցնելով:

«Անժամկետ իրավունքների փոխարինման ժամկետն առաջարկվում է երկարացնել, հաշվի առնելով, որ իրավունքը չփոխած վարորդների թիվը կազմում է 20 հազար»,- ասաց նա:

Օսիկյանն ընդգծեց նաև, որ տվյալ պահին ոստիկանությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը վարորդական վկայականների ստացման հերթերի վերացման և ստացման ժամկետի կրճատման համար:

«Մեկ ամսվա ընթացքում ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Էրեբունի վարչական շրջանում շահագործման կհանձնվի միջազգային չափանիշներին համապատասխանող Քննական կենտրոն, որտեղ կտեղադրվի վեց միավոր սարքավորում իրավունքների պատրաստման համար, և կկիրառվի «մեկ պատուհանի» սկզբունքը»,- ընդգծեց փոխոստիկանապետը: -0-