ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոնիտորինգ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության գոտում

29.11.2011, 11:08
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոնիտորինգ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության գոտում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոնիտորինգ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) երեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, մոնիտորինգ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության գոտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի և Հայաստանի Իջևանի շրջանի Կայան գյուղերի միջև ընկած ճանապարհին: 

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Անթալ Խեդրիչը, հայկական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը:

Մինսկի խմբի համանախագահները հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկման ընթացքում կանցնեն ադրբեջանական տարածք, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՄԽ համանախագահները հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի Թերթերի շրջանի տարածքում Թերթեր-Աղդերե ճանապարհին անցկացված հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ընթացքում անցել են Բաքվի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածք: Դիտարկումն ու համանախագահների անցումը բաժանարար գծից այն կողմ անցել է առանց միջադեպերի: -0-