Գարեգին Բ Կաթողիկոսի, Պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի եռակողմ հանդիպումն է ընթանում Երևանում

28.11.2011, 14:10

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումն է ընթանում այս րոպեներին Երևանում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարություն կարվի:

Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահը երկուշաբթի ժամանեցին Երևան՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության երկօրյա նիստին մասնակցելու նպատակով:

2010թ. ապրիլին Բաքվում կայացավ Գարեգին Բ-ի, Ալլահշուքյուր Փաշազադեի և Կիրիլ Պատրիարքի եռակողմ հանդիպումը Հաշախարհային կրոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Անկախ Պետությունների Համագործակցության Միջկրոնական խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ԱՊՀ ավանդական կրոնական միավորումների կողմից: -0-