ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են. ԱԻՆ

25.11.2011, 10:43
ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են. ԱԻՆ
ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են. ԱԻՆ

Ուրբաթ առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ-ի կայքում:

Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ Սյունիքում դժվարանցանելի են Սիսիան - Գորիս և Մեղրի - Կապան ավտոճանապարհները, իսկ Տավուշում՝ Բերդ - Ճամբարակ, Դիլիջան - Երևան, Բերդ-Իջևան, Դիլիջան-Վանաձոր, Կիրանց - Ոսկեպար ավտոճանապարհները:

Հայհիդրոմետի տվյալների համաձայն՝ Հայաստանի տարածքում հինգշաբթի օրվանից գրանցվել է ցուրտ եղանակ և տեղումներ՝ ձյան տեսքով: Ուրբաթ և շաբաթ գիշերը ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով և լեռնային շրջաններում կհասնի 0-ից ցածր 15-20 աստիճանի, իսկ Երևանում և Ղարաբաղում՝ 0-ից ցածր 9-12 աստիճանի:-0-