ՀՀ ԿԳ նախարարը նոյեմբերի 24-ին կմեկնի Լիբանան

23.11.2011, 16:20
ՀՀ ԿԳ նախարարը նոյեմբերի 24-ին կմեկնի Լիբանան

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն՝ Լիբանանի Հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի հրավերով, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարի գլխավորած հայկական պատվիրակությունը Լիբանանում կլինի նոյեմբերի 24-27-ը:

Այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է: -0-