Ոգելից խմիչք օգտագործած վարորդը բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասներին
18.11.2011,
12:56
Ոգելից խմիչք օգտագործած վարորդը բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասներին

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան նախօրեին բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասներին, տեղեկացվում է ՀՀ ոստիկանության կայքում:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:-0-