ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2011, 14:41
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է հայ երիտասարդությանը Ուսանողների միջազգային օրվա առթիվ և հաջողություն է մաղթել երիտասարդներին:

«Այսօր տարբեր երկրներում նշվում է Ուսանողների միջազգային օրը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողներին տոնի կապակցությամբ»,- ասաց նա հինգշաբթի կառավարական նիստից առաջ:

Սարգսյանը միաժամանակ նշեց, որ կառավարությունն ուղղված է բարենպաստ պայմանների ձևավորմանը, որ «ուսանողները ամբողջ հոգով իրենց նվիրեն գիտելիքներին»:

Երիտասարդների համախմբվածության և ուսանողների համերաշխության միջազգային տոնը նշում են նոյեմբերի 17-ին: 1939 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում կայացել է ուսանողների հականացիստական ծավալուն բողոքի ակցիա երկրի պաշարման դեմ: Ակցիայի մասնակիցները ենթարկվել են դաժան ծեծի, եղել են զոհեր, սպանվել են ուսանողներ: Նրանց հիշատակի և ուսանողության համախմբված միասնական պայքարի հավերժացման նպատակով 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: --0-