ՀՀ ԱԱԾ-ն չի մեկնաբանում սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի հրաժարականի մասին լուրը

17.11.2011, 12:32
ՀՀ ԱԱԾ-ն չի մեկնաբանում սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի հրաժարականի մասին լուրը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում ԶԼՄ-ներում հայտնված լուրն այն մասին, որ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը հրաժարական է տվել:

«Ներքին կադրային փոփոխությունները ենթակա չեն հրապարակման ու մեկնաբանման»,- «Նովոստի-Արմենի» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը:

Թերթերից մեկում տպագրված տեղեկության համաձայն, Բարսեղյանը պաշտոնանկ է արվել մի քանի օր առաջ:--0-