Սթիվ Ջոբսը փորձում էր փոխել աշխարհը, բայց չէր ցանկանում կուռք դառնալ. Վոզնյակ

11.11.2011, 18:44
Սթիվ Ջոբսը փորձում էր փոխել աշխարհը, բայց չէր ցանկանում կուռք դառնալ. Վոզնյակ
Սթիվ Ջոբսը փորձում էր փոխել աշխարհը, բայց չէր ցանկանում կուռք դառնալ. Վոզնյակ

Սթիվ Ջոբսը փորձում էր փոխել աշխարհը, բայց նրան դուր չէր գա, որ այսօր նրան կուռք են դարձնում, հայտնեց Apple ընկերության համահիմնադիր, Ջոբսի մտերիմ ընկեր և գործընկեր Սթիվ Վոզնյակը (Steve Wozniak):

«Փոխել աշխարհը՝ սա էր Սթիվի կյանքի նպատակը: Իհարկե, նա չէր կարող կանխել իր անվան շուրջ առաջացած պաշտամունքը, բայց գիտակցաբար նա դրան չէր գնա»,-ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վոզնյակը:

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին երկարատև հիվանդությունից հետո՝ 56 տարեկան հասակում:

Ըստ Վոզնյակի՝ Ջոբսը երբեք չի սիրել նման բաներ, երբեք չի ցանկացել դա: «Նա կյանքում ավելի կարևոր նպատակներ ուներ»,- ավելացրեց նա:

Սիլիկոնային հովտի լեգենդը Երևան է ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների բանգավառում» ՀՀ նախագահի մրցանակ ստանալու համար:

Հինգշաբթի նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ծրագրված են հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների հետ, նախատեսված է նրա այցը Ծիծեռնակաբերդ:

Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում հիմնվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-