Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները կմասնակցեն Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

09.11.2011, 14:12
Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները կմասնակցեն Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները չորեքշաբթի Երևանում կբացեն հայտնի նորվեգացի միսիոներ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը, ինչից հետո կմասնակցեն Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:

«Շատ ուրախ եմ, որ իմ նորվեգացի գործընկերոջս այցը համընկավ մեծ մարդասերի 150-ամյակի տոնակատարությունների հետ», - ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի իր նորվեգացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն (Jonas Gahr Støre) իր հերթին նշել է, որ Նանսենի անունը կապված է հայկական պատմության դրամատիկ էջերի հետ:

«Ես չափազանց շոյված եմ՝ տեսնելով, թե ինչպես են նշում Նանսենի հոբելյանը Հայաստանում: Այս ամենը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ապացույցն է», - ասել է նա: 

Քանդակագործ Գարեգին Դավթյանի հեղինակած Նանսենի արձանը տեղադրվել է Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում:

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել  է Սովետական Հայաստանում:--0--