Առաջիկա երեք տարիների ընթացքում շուրջ 43 հազար հայ ուսուցիչներ ատեստավորում կանցնեն. ԿԳՆ
04.11.2011,
19:40
Առաջիկա երեք տարիների ընթացքում շուրջ 43 հազար հայ ուսուցիչներ ատեստավորում կանցնեն. ԿԳՆ
Առաջիկա երեք տարիների ընթացքում շուրջ 43 հազար հայ ուսուցիչներ ատեստավորում կանցնեն, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Միայն այս տարի ատեստավորում և վերապատրաստում կանցնի շուրջ 8 հազար ուսուցիչ, իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում նրանց քանակը կհասնի 43 հազարի»,- ուրբաթ Աղվերանում ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ներկայում դպրոցներում պատմության դասավանդման առավել շատ պահանջարկ կա, այն ժամանակ, երբ դպրոցում աշխատելու համար ավելի հաճախ հայերեն և անգլերեն լեզվի ուսուցիչների հայտեր են ներկայացվում:
Այսօր Հայաստանում հաշվառվում է շուրջ 1500 հանրակրթական դպրոց: -0-