ՀՀ վարչապետին տպավորել է Empyray ռոք-խմբի ելույթը

04.11.2011, 19:09
ՀՀ վարչապետին տպավորել է  Empyray ռոք-խմբի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր անձնական կյանքում Empyray ռոք-խմբի համերգից ստացած տպավորություններն է կիսել:

«Երեկ երեկոյան հնարավորություն ունեցա ներկա գտնվելու հայկական ռոք խմբերից մեկի՝ Empyray-ի համերգին: Չնայած այն հանգամանքին, որ չկարողացա հենց սկզբից համերգին ներկա գտնվել, բայց և այնպես վերջին երեսուն րոպեների ընթացքում մեծ բավականություն ստացա խմբի կատարումներից», - նշել է կառավարության ղեկավարը:
«Ուրախ եմ, որ մեր երկրում որակյալ ռոք երաժշտություն ունենք, որը հնչում է հայերենով», - ավելացրել է Սարգսյանը:

Empyray խումբը ստեղծվել է 1993 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի կողմից և լայն ճանաչում է գտել 2005 թվականին: 2006 թվականին խումբը թողարկել է իր առաջին ալբոմը՝ բաղկացած 13 թրեքներից: Նույն տարում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Հայաստանի լավագույն ռոք խումբ: -0-