Երկուշաբթի Հայաստանի մի շարք մարզերում և Ղարաբաղում առատ ձյուն է սպասվում
04.11.2011,
14:58
Երկուշաբթի Հայաստանի մի շարք մարզերում և Ղարաբաղում առատ ձյուն է սպասվում

Նոյեմբերի 7-ին Հայաստանի Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում առատ ձյուն է սպասվում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ նշված մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 13-15 աստիճանով, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով:
«Արցածի լեռնային շրջաններում և Սյունիքում հնարավոր է ձնաբուք և մերկասառույց», - նշեցին ԱԻՆ-ից:
Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով:-0-