Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները սեպտեմբերին 17,9%-ով աճել են և կազմել 127,9 մլն դոլար

04.11.2011, 11:38
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները սեպտեմբերին 17,9%-ով աճել են և կազմել 127,9 մլն դոլար
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները սեպտեմբերին 17,9%-ով աճել են և կազմել 127,9 մլն դոլար

2011 թ.-ի սեպտեմբերին  Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով դրամային փոխանցումները կազմել են 127,9 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի 108,6 մլն դոլարի դիմաց (աճ՝ 17,9%), ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։  

Միաժամանակ սեպտեմբերի ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան է փոխանցվել է շուրջ  13,4 միլիոն դոլար՝ անցած տարվա սեպտեմբերի համեմատ ավելանալով 33,3 տոկոսով։  

Փաստորեն, սեպտեմբերին Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված բոլոր փոխանցումների 86,3%-ը և երկրից արված բոլոր փոխանցումների 53,5 %-ը։-

ԿԲ տվյալների համաձայն` հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացված փոխանցումների զուտ հոսքը կազմել է շուրջ 123,3 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2010 թ.-ի սեպտեմբերին գրանցված 111,6 մլն դոլար համեմատ  (10,5%-ի աճ). (1- 378,98 դրամ է): —0–