Վեներական հիվանդությունների թվի աճը Հայաստանում անմիջականորեն կապված է աշխատանքային միգրացիայի հետ

03.11.2011, 16:45
Վեներական հիվանդությունների թվի աճը Հայաստանում անմիջականորեն կապված է աշխատանքային միգրացիայի հետ
Վեներական հիվանդությունների թվի աճը Հայաստանում անմիջականորեն կապված է աշխատանքային միգրացիայի հետ

Վեներական հիվանդությունների թվի աճը Հայաստանում անմիջականորեն կապված է աշխատանքային միգրացիայի հետ, ասաց Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը:

«Երկարատև աշխատանքի մեկնած աշխատանքային միգրանտները դառնում են վեներական հիվանդությունների հիմնական տարածողները Հայաստանում: Միևնույն ժամանակ հայ տղամարդկանց մեծամասնությունը չի օգտագործում  հակաբեղմնավորիչ միջոցներ»,- հինգշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում:

Պողոսյանը նշեց նաև, որ վեներական հիվանդությունները հիմնականում աննկատ են անցնում` ինքնազգացողության որևէ փոփոխություններ չբացահայտելով, սակայն հետագայում կարող են բազմաթիվ ծանր հիվանդությունների, մասնավորապես, անպտղության պատճառ դառնալ:

«Վեներական հիվանդություններն ավելի ծանր են տանում կանայք, և մեծամասնությամբ կանանց մոտ դրանք հանգեցնում են վիժումների կամ անպտղության»,- ասել է վերարտադրության բաժնի վարիչը:

Պողոսյանը նշեց, որ վեներական հիվանդությունները հանգեցնում են նաև կենսական կարևոր նշանակություն ունեցող որոշ օրգանների աշխատանքի խախտման: Այսպես, նրա խոսքով, խլամիդիոզի հարուցիչը 40-45 տարեկան օտղամարդկանց մոտ սրտի կաթված է առաջացնում, իսկ ուրեապլազմոզը դառնում է կանանց երիկամներում ավազի պատճառ:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրության բաժնի տվյալներով, կանանց, ինչպես նաև տղամարդկանց անպտղության մակարդակը Հայաստանում կազմում է միջինը 18 տոկոս: -0-