Երևանի լեզվաբանական համալսարանը նշում է Գերմաներեն լեզվի ամբիոնի 75-ամյակը

02.11.2011, 17:23
Երևանի լեզվաբանական համալսարանը նշում է Գերմաներեն լեզվի ամբիոնի 75-ամյակը

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չորեքշաբթի բացվեց Գերմաներեն լեզվի ամբիոնի 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Ինչպես գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում հայտնեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը, գերմաներեն լեզվի իմացությունը Հայաստանում շատ բարձր է:

«Դա ապացուցում է այն փասռը, որ 1951 թվականից Հայաստանում օգտագործվում են հայ մասնագետների կազմած գերմաներեն լեզվի գրքեր: Սկսած անցյալ դարի 70-ական թվականներից՝ մեր բուհը սերտ հարաբերություններ է հաստատել գերմանացի մասնագետների հետ»,- ասաց նա: Զոլյանի խոսքով, ԵՊԼՀ-ի ավելի քան 200 դասախոսներ և ուսանողներ ստաժավորում են անցել Գերմանիայում:

Ինչպես նշեց ռեկտորը, առաջիկայում ԵՊԼՀ-ի և Գալե-Վիթենբերգ քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև կստորագրվի համագործակցության պայմանագիր, ինչը նոր հնարավորություններ կստեղծի հայ ուսանողների համար:

Զոլյանն ավելացրեց, որ եռօրյա գիտաժողովին մասնակցում են բուհի գործընկերները ոչ միայն Գերմանիայից, այլ նաև Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ավստրիայից: «Կարծում եմ, որ սա համատեղ նոր ծրագրերի հիմք կծառայի»,- ասաց նա, ընդգծելով, որ ԵՊԼՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը և միջմշակութային հարաբերությունների զարգացմանը: -0-