ՀՀ նախագահը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին պարգևատրել է «Մխիթար Գոշի» մեդալով

31.10.2011, 17:06
ՀՀ նախագահը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին պարգևատրել է «Մխիթար Գոշի» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին պարգևատրել է «Մխիթար Գոշի» մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների և արժեքների տարածման և ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, երկուշաբթի Կապինսոնի հետ կայացած հանդիպման ժամանակ, ով Հայաստանում ավարտում է իր առաքելությունը, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան արդյունավետ համագործակցության համար:

Հանրապետության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին և նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման և բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսևորման համար: -0-