Հայաստանը պետք է հրաժարվի կառավարման նախագահական համակարգից. Դաշնակցություն

31.10.2011, 16:03
Հայաստանը պետք է հրաժարվի կառավարման նախագահական համակարգից. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի փրկությունը կառավարման նախագահական համակարգից ազատվելն է, կարծում է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Երեք նախագահների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի համար նախագահական համակարգը պարզապես թունավոր է: Որոշ երկրներում այն, հնարավոր է, գործում է որպես դեղամիջոց, սակայն եթե դեղամիջոցը երկար օգտագործվի, ապա այն կարող է թունավորել օրգանիզմը», - ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանում նույնիսկ ամենաչնչին քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հարցը կարող է լուծվել միայն նախագահի կամ նրան շրջապատող թիմի մակարդակով:

«Դա նշանակում է, որ տեղական ինքնակառավարման, կառավարության և նրա առանձին օղակների հնարավորությունները սահմանափակ են և գտնվում են նախագահական իշխանության ճնշման տակ», - նշեց նա:-0-