ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը կանցնի Երևանում նոյեմբերի 2-3-ը

28.10.2011, 17:50
ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը կանցնի Երևանում նոյեմբերի 2-3-ը

Հայաստան-ԵՄ  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը կանցնի ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 2-3-ը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 1-ին Հայաստան ժամանող պատվիրակության անդամները հանդիպում կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ:

Հանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն նոյեմբերի 3-ին համանախագահներ Նաիրա Զոհրաբյանի և Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսով:-0-