Երևանը հուսով է՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատն արագ կերպով կհաստատվի. Նալբանդյան

28.10.2011, 11:15
Երևանը հուսով է՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատն արագ կերպով կհաստատվի. Նալբանդյան
Երևանը հուսով է՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատն արագ կերպով կհաստատվի. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը հուսով է, որ ԵՄ-ի հետ  մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատն արագ կերպով կհաստատվի, նախօրեին Լյուքսեմբուրգում «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագրի Եվրամիության ներկայացուցիչների հետ ստորագրման արարողության ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը:

«Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ և հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայանգրեր»,- ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:

Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի և Եվրոմիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն  կանոնակարգելը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները:

Հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի և ԵՄ քաղաքացիների միջև շփումների խրախուսումն ու ակտիվացումը: -0-