Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում

27.10.2011, 19:08
Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղը կարող է բացվել Հայաստանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ՌԴ կատարած պետական այցի շրջանակում աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՌԴ կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն քննարկել են Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի բացման հարցը, հինգշաբթի տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների՝ տվյալ պահին երկրում գործում է ռուսական պետական և ոչ պետական բուհերի վեց մասնաճյուղ: Դրանք են՝ Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի մասնաճյուղ՝ Զբոսաշրջության հայկական ինստիտուտը, Մոսկվայի Էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական ինստիտուտի, Սանկտ-Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի, տնտեսության և իրավունքի ինստիտուտի, Մոսկվայի Ձեռներեցության միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Բիզնեսի և իրավունքի ինստիուտսի և Զբոսաշրջության և ծառայության ռուսական պետական համալսարանի մասնաճյուղերը:

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների նախարարները քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հեռանկարը, ինչպես նաև ՌԴ-ի հայաշատ գաղթօջախներում հայերենի դասավանդման, ինչպես նաև Հայաստանում ռուսերենի դասավանդման  խնդիրները:

Ռուսաստանում ամենամեծ հայկական համայնքն է՝ շուրջ երեք մլն մարդ:

Հայաստանի և Ռուսասատանի կրթական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նոր միջկառավարական համաձայնագրի ստորագրման, Հայաստանում գործող Ռուսաստանի բարձագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում համատեղ ստուգումների իրականացման, կրթաթոշակային ծրագրերի ընդլայնման ու առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:

Քննարկումների արդյունքում կողմերը որոշել են ընդլայնել և ավելի խորացնել համագործակցությունը` ստեղծելով աշխատանքային խմբեր առկա խնդիրներն հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու, ճանաչողական այցեր ՌԴ մարզային բուհեր կազմակերպելու և երկու երկրների բարձրագույն կրթական համակարգերը համատեղ գովազդելու համար: -0-