Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը հանվել են վաճառքի. կազմակերպիչներ

26.10.2011, 10:40
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը հանվել են վաճառքի. կազմակերպիչներ
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը հանվել են վաճառքի. կազմակերպիչներ

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը չորեքշաբթի հանվել են վաճառքի, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:

«Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել տոմսերը հիմնականում Օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի մոտակայքում գտնվող տոմսարկղերից, իսկ ամսվա վերջում տոմսերը կվաճառվեն քաղաքի բոլոր տոմսարկղերում: Բացի այդ, ամսվա վերջում մենք նախատեսում ենք ստեղծել հատուկ կայք՝ տոմսերի առցանց ամրագրման և գնման համար», - ասել է Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ տոմսերի արժեքը կախված կլինի փորձի և մրցութային օվանից: Մրցութային առաջին օրվա տոմսերի արժեքը կտատանվի 3,5-22 եվրոյի սահմաններում, իսկ երկրորդ օրվա տոմսերի արժեքը՝ 9-55 եվրոյի սահմաններում, ինչպես նաև առաջարկվում են VIP-տոմսեր և հատուկ առաջարկներ:

«Ինչպես հայտնի է, մրցույթի առաջին օրը տեղի կունենա գլխավոր փորձը, որը մրցութային օրվանից կտարբերվի միայն քվեարկության բացակայությամբ, իսկ արդեն երկրորդ օրը տեղի կունենա մրցույթը», - նշել է Վարդանյանը:

2010 թ.-ի նոյեմբերին Մինսկում կայացած «Մանկական եվրատեսիլ 2010»-ում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող 12-ամյա ղարաբաղցի Վլադիմիր Արզումանյանը:

Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգչուհի Դալիթան, ով Երևանում կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ելույթ կունենա չորրորդ համարի ներքո:--0—