ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտն արժանացել է ռուսական մեդալի գիտության ոլորտում գրանցած ձեռքբերումների համար

25.10.2011, 19:46

ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը դարձել է ֆիզիկա-քիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում անցկացվող ամենամյա ռուսական մրցույթի դափնեկիրը, հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2011թ. մրցույթի դափնեկիր, Քիմիական և կենսաքիմիական  ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը  պարգեւատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մրցույթի կազմակերպիչներն են «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամը, ՌԴ Գիտությունների ակադեմիան և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:

Ամեն տարի, սկսած 2007թ-ից, այս շքանշանը շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:-0-