ՀՀ ԱԻՆ-ը փորձագիտական միությանն է ներկայացրել Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը

21.10.2011, 14:15
ՀՀ ԱԻՆ-ը փորձագիտական միությանն է ներկայացրել Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը
ՀՀ ԱԻՆ-ը փորձագիտական միությանն է ներկայացրել Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը

Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության նախագիծն է ներկայացրել Հայաստանի ԱԻՆ-ն ուրբաթ Վթարների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը նվիրված համաժողովի շրջտանակներում:

Համաժողովին մասնակցեցին նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների, ինչպես նաև դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը հետագայում երկիրն աղետների նկատմամբ կայուն կդարձներ: Դա նշանակում է, որ ռիսկերի կառավարումը պետք է իրականացվի մինչև աղետի տեղի ունենալը»,- ուրբաթ ասաց Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը:

Նրա խոսքով< կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող զարգացման ծրագրերը պետք է պարունակեն ռիսկերի նվազեցման ենթածրագրեր, ինչը թույլ կտա յուրաքանչյուր նոր ծրագիր ավելի կայուն դարձնել: «Անհրաժեշտ է միավորել բոլոր մարմինների և միջազգային կազմակերպությունների ջանքերը: բոլորը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ ռիսկերի նվազեցմանը»,- ասաց Մաթևոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը գտնվում է գրեթե բոլոր տեսակի բնական աղետների ենթակա գոտում և նրա համար առավել վտանգավոր են 10 բնական աղետներ, որոնց թվում են՝ երկրաշարժները, սողանքները, ջրհեղեղները:
 
Մաթևոսյանը պարզաբանեց, որ գոտու վտանգավոր լինելը բացատրվում է ծովի մակարդակի նկատմամբ Հայաստանի դիրքով, 1500 պայթյունավտանգ օբյեկտների, 3 հազար սողանքային գոտիների և 26 քիմիական ձեռնարկությունների առկայությամբ:

Նա նշեց, որ Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության համար հիմք են հանդիսացել ազգային անվտանգության ռազմավարությունը, կայուն զարգացման հայեցակարգը, միջազգային տարբեր ծրագրեր:

Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորի խոսքով, տեխնիկապես Հայաստանը պատրաստ է ռազմավարության կիրառմանը, քանի որ երկար ժամանակ օգտագործել է ճգնաժամի արձագանքման միասնական համակարգ, որն իրեն արդարացրել է օպերատիվ իրավիճակում, և նմանատիպ համակարգ էլ պետք է գործի մինչև ճգնաժամը:

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ մշակել և Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծել: -*0-