Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հետաքրքրությունների վրա. ԱԳՆ

18.10.2011, 19:27
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հետաքրքրությունների վրա. ԱԳՆ
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հետաքրքրությունների վրա. ԱԳՆ

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային փոխհարաբերություններ են ձևավորված, որոնք կառուցված են փոխադարձ հետաքրքրությունների վրա, երեքշաբթի ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նրա խոսքերով՝ Երևանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ այն ոլորտներում, որտեղ իր ավանդն է ներդնում Դաշինքի գործունեության մեջ, իսկ կազմակերպությունը նպաստում է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխմանն ու բարելավմանը», - ասաց Մկրտչյանը Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ առաջին հերթին դա վերաբերում է համագործակցությանը պաշտպանության և ռազմական ոլորտներում, ԱԻՆ-ի ոլորտում, ինչպես նաև գիտության գծով:

«Այժմ իրագործման փուլում է գտնվում սեյսմիկ ակտիվության մոնիտորինգի ծրագիրը, ինչպես նաև Քուռ և Արաքս գետերի ավազանների բնապահպանական մոնիտորինգի ծրագիրը, որն իրագործվում է հարավկովկասյան երեք երկրների հետ համագործակցությամբ», - ասաց Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ բնապահպանական խնդիրները ևս կարևոր են, քանի որ կարող են բացասաբար ազդել ցանկացած երկրի կամ հասարակության նորմալ կենսագործունեության վրա:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ամեն երկիր պետք է ինքնուրույն որոշի Դաշինքի գործունեության մեջ իր մասնակցության աստիճանն ու խորությունը:

«Դաշնակցային բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանն ինքնուրույն են որոշում, թե որքան արագ և որքան խորն են մտադիր զարգացնել հարաբերությունները Դաշինքի հետ», - ասաց նա:

Լոնսդեյլը նաև ավելացրեց, որ որոշ գործընկերներ-երկրներ հստակ ցանկություն են հայտնել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մյուսները «հնարավոր է՝ դեռևս» ցանկություն չունեն այդքան հեռու գնալ:

Այժմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) շրջանակներում, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին:

IPAP-ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության շուրջ ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:

2007 թ.-ի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:-0-