ՀՀ նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Վրաստան. Մանջգալաձե

18.10.2011, 16:31
ՀՀ նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Վրաստան. Մանջգալաձե
ՀՀ նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Վրաստան. Մանջգալաձե

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին սկզբին եռօրյա այցով Վրաստան կմեկնի, երեքշաբթի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: 

Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հաղորդեցին, որ դա ծրագրված այց է: Այն համաձայնեցվել է սեպտեմբերի վերջին՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հանդիպման ընթացքում:

Ըստ Շարմանաշվիլու՝ ՀՀ նախագահի առաջիկա այցը կարող է նոր հեռանկարներ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: -0-