Հայաստանը Ռիգայում կայացած Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ յոթ մեդալ է նվաճել

17.10.2011, 14:54
Հայաստանը Ռիգայում կայացած Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ յոթ մեդալ է նվաճել

Հայաստանի հավաքականը յոթ մեդալ է նվաճել աշխարհի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների 2011 թ. առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Ռիգայում հոկտեմբերի 13-16-ը, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ հայկական հավաքականը նվաճել է մեկ ոսկե, մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ:

«Պատանի Գրիգոր Մխիթարյանը (48 կգ քաշային կարգ), ով 2010 թ. աշխարհի չեմպիոնն է, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալը` պահպանելով աշխարհի պատանեկան չեմպիոնի կոչումը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:

Երիտասարդներից Հայաստանի ընտրանու համար բրոնզե մեդալներ են վաստակել Մաքսիմ Մանուկյանը (48 կգ), Կարեն Տոնոյանը (62 կգ) և Մհեր Կարապետյանը (82 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ):  Աղջիկների առաջնությունում պատվո պատվանդանի երրորդ հարթակին է բարձրացրել Հայաստանի միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:-0-