Ավստրիայում ՀՀ դեսպանը Վիեննայում մի շարք միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչ է նշանակվել

17.10.2011, 13:34
Ավստրիայում ՀՀ դեսպանը Վիեննայում մի շարք միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչ է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ  արտա­կարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատե­ղու­թյան կարգով, նշա­նակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հա­յաս­­տա­նի Հանրա­պե­տու­թյան մշտական ներկայացուցիչ (նստա­վայրը` Վիեննա), հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 13-ին Արման Կիրակոսյանն ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Պետության ղեկավարի  այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):-0-