ՀՀ կառավարությունը երկարացրել է երկրում դելֆինների գտնվելու ժամկետը

13.10.2011, 19:08
ՀՀ կառավարությունը երկարացրել է երկրում դելֆինների գտնվելու ժամկետը
ՀՀ կառավարությունը երկարացրել է երկրում դելֆինների գտնվելու ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել մինչև 2014 թ.-ի նոյեմբերի 25-ը երկարացնել ժամանակավոր ներկրման ռեժիմը «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ-ի համար:

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, խոսքը դելֆինարիումի համար երկիր բերված դելֆինների ժամանակավոր ներկրման մաքսային ռեժիմի երկարացման մասին է:

Որոշման ընդունումը բարձրացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տրամադրությունը, ով ռեժիմի երկարացման ժամկետը հայտարարելուց հետո կատակով հարցրեց, - «Իսկ դելֆիններն այդքան կդիմանա՞ն»:

Հայաստանում առաջին դելֆինարիումի բացումը կայացավ դեկտեմբերի 24-ին: Երևանի դելֆինարիումում են ապրում խաղաղօվկիանոսյան շշաքիթ չորս դելֆիններ, ինչպես նաև երկու հարավային փոկ: Դելֆինարիումը 700 այցելու է տեղավորում:

Դելֆինարիումն աշխատում է ողջ տարվա ընթացքում՝ ամռանը բաց երկնքի տակ, իսկ ձմռանն ավազանը փակվում է ապակե ծածկով: Ջրի ջերմաստիճանը պահպանվում է 20-22 աստիճանի մակարդակում: Լողավազանի ծավալը կազմում է 1,5 հազ խորանարդ մետր, ինչը բավարար է ծովային կենդանիների բնակության համար: -0-