Հայաստանը մտադիր է մինչև 80 տոկոս բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը. նախարար

12.10.2011, 14:49
Հայաստանը մտադիր է մինչև 80 տոկոս բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը. նախարար
Հայաստանը մտադիր է մինչև 80 տոկոս բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը. նախարար

Հայաստանը մտադիր է առաջիկա տարիների ընթացքում պարենային անվտանգության ընդհանուր մակարդակը ներկայիս 60 տոկոսից հասցնել 80 տոկոսի, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«ՀՀ նախագահը հանձնարարություն է տվել, և մենք պարենային անվտանգության հայեցակարգ ենք մշակել: Այսօրվա դրությամբ տեղական արտադրության արտադրանքում ինքնաբավարարման աստիճանը կազմում է միջինը 60 տոկոս, սակայն ցանկանում ենք հասցնել այն 80 տոկոսի, ինչը բարձր ցուցանիշ է», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ բոլոր երկրները ձգտում են դրան, սակայն Հայաստանը, շրջապատված լինելով թշնամի-երկրներով, առավել ևս պետք է ձգտի հասնել այդ ցուցանիշին: «Որոշ ուղղություններով արտադրության աճի վերջին միտումները կարող են հանգեցնել նման ցուցանիշի գրանցման», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը, մասնավորապես, մտադիր է բարձրացնել ինքնաբավարարության մակարդակը հավի արտադրությունում, որը այժմ կազմում է 37 տոկոս: «Լրացուցիչ ծրագրեր կան, և առաջիկա տարիների ընթացքում մենք մտադիր ենք լրացնել այս բացթողումն ու հասնել ինքնաապահովման 60 տոկոսանոց ցուցանիշի», - ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ հացահատիկում ինքնաբավարարության աստիճանը կազմում է 55-60 տոկոս՝ նախկին 45 տոկոսի փոխարեն:

Երկրում հացահատիկի նկատմամբ ընդհանուր պահանջարկը կազմում է շուրջ 70 հազար տոննա: Հացահատիկի դեֆիցիտը Հայաստանը բավարարում է մեծ մասամբ Ռուսաստանից և Ուկրաինայից իրականացվող ներկրման հաշվին:-0-