ԵՄ-ն կքննարկի Հայաստանին լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը մաքսակետերի արդիականացման համար

12.10.2011, 14:18
ԵՄ-ն կքննարկի Հայաստանին լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը մաքսակետերի արդիականացման համար

ԵՄ-ն քննարկում է Հայաստանին լրացուցիչ վարկերի կամ դրամաշնորհների տրամադրման հնարավորությունը մաքսակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում, Հայաստանում մաքսային բարեփոխումների իրականացման հարցերին նվիրված աշխատանքային նիստի ընթացքում չորեքշաբթի ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին մաքսային և հարկային բարեփոխումների իրականացման, այդ թվում նաև 2011-2013 թթ.-ին այդ ոլորտներում բարեփոխումների ծրագրի մշակման հարցում:

Նրա խոսքերով՝ ոլորտի զարգացման ծրագիրն ամբողջովին ձևավորված է և սպասարկման ու ձևակերպման արժանի պայմանների, այդ թվում նաև հսկիչ-անցակետերի ստեղծում է նախատեսում:

«Այս կապակցությամբ ԵՄ-ն առավելագույն ջանքեր է գործադրում՝ աջակցություն ցուցաբերելու համար և քննարկում է լրացուցիչ վարկավորման կամ դրամաշնորհային աջակցության ցուցաբերման հնարավորությունը՝ հսկիչ-անցակետերի վերականգնման ու վերանորոգման համար», - ասել է Լյուցենբերգերը:

Նա նաև չի բացառել բյուջետային աջակցության ցուցաբերման հնարավորությունն՝ ի համալրումն սահմանների ամրապնդման ու կառավարման՝ արդեն գոյություն ունեցող ծրագրերին՝ ներառյալ Բավրայի, իսկ հաջորդ տարի նաև Բագրատաշենի հսկիչ-անցակետի ենթակառուցվածքների վերականգնումը (երկու անցակետերն էլ գտնվում են Վրաստանի հետ սահմանի վրա):

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի կարծիքով՝ նախատեսված աշխատանքները թույլ կտան դյուրացնել մաքսային ձևակերպման, հսկիչ-անցակետն անցնելու ընթացակարգերը, ինչպես նաև փոխել մաքսային կառույցի ընկալումը միայն որպես ֆիսկալ մարմին, այդ թվում նաև մաքսային տուրքերի հաշվարկի թափանցիկության բարձրացման և դյուրացման հաշվին:

2011-2013 թթ.-ին Հայաստանի հարկային և մաքսային համակարգերում նախատեսված բարեփոխումների ծրագրով նախատեսված է ԵՄ չափորոշիչներին համապատասխանացնել հարկային և մաքսային օրենսդրությունները, ռիսկերի կառավարման համակարգ, էլեկտրոնային հայտարարագրման և վճարման միասնական համակարգ ներդնել, դյուրացնել մաքսային կառավարման ընթացակարգերը, ստեղծել կինոլոգիական կենտրոն, արդիականացնել հսկիչ-անցակետերը, հարևան երկրների համար ներդնել միասնական մաքսային հայտարարագրեր:-0-