Ստեղծվել է Հայաստան-Արգենտինա բարեկամության խորհրդարանական խումբ

10.10.2011, 20:03
Ստեղծվել է Հայաստան-Արգենտինա բարեկամության խորհրդարանական խումբ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Դեպուտատների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Խմբի կազմում ընդգրկվել են հետևյալ խորհրդարանականները՝

Ռիկարդո Մանսուր (նախագահ)  (Ricardo Mansur),
Ռոդոլֆո Ֆերնանդես (փոխնախագահ)  Rodolfo Fernոndez),
Ալֆրեդո Աթանասով Alfredo Atanasov),
Խոսե Արբո (Jose A. Arbo),
Ռիկարդո Խիլ Լավեդրա (Ricardo Gil Lavedra),
Միգել Բարրիոս (Miguel A. Barrios),
Խերարդո Միլման (Gerardo Milman):
 
Ագն նախարարությունից հիշեցնում են, որ Արգենտինայի Ազգային Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` 2011թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ, խորհրդարանի վերին պալատում նույնպես ստեղծվել էր Հայաստանի հետ բարեկամության  խումբ հետեւյալ կազմով՝

Լիլիանա Նեգրե դե Ալոնսո (նախագահ) (Liliana T. Negre de Alonso),
Լուիս Խուես (փոխնախագահ/ Luis A. Juez),
Ադա Մասա (Ada M. Maza),
Միգել Պիչհետո (Miguel A. Pichetto),
Ռուբեն Ջուստինիանի  (Rubռn H. Giustiniani),
Բլանկա Օսունա Blanca I. Osuna),
Մարիա Բոնջիորնո (Maria J. Bongiorno),
Էմիլիո Ռաչեդ (Emilio Rached),
Մարիա դե լոս Անխելես Իգոնետ  (Maria de los ըngeles Higonet):
 
Հայաստանի հետ բարեկամության խմբերի ստեղծման մասին որոշումների մեջ ասվում է, որ դրանց հիմնական նպատակն է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական  կապերի խթանումը, տեղեկատվության և օրենսդրական փաստաթղթերի փոխանակումը:--0-